Հրապարակային սակարկություն ք․ Երևան, Նոր-Նորք Նորք 13 փողոց 153/3

«Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ն  06 հոկտեմբերի 2020թ.-ին  ժամը 12:30-ին հրավիրում է աճուրդի, որը կկայանա

 Ք. ԵՐԵՎԱՆ, Արշակունյաց պողոտա 4 շենք (13-րդ հարկ) հասցեում

Վաճառվող լոտի բնութագիրը՝

Լոտի
համար

Գույքի անվանումը

Հասցե

Շինության մակերեսը

Հողի
մակերեսը

1.

բնակելի տուն

Ք Երևան, Նոր-Նորք Նորք 13 փողոց 153/3

168.05 քմ (այդ թվում 47.57 քմ կիսանկուղ)

0.05882 հա

 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝  03122015-01-0030

Հողամասի կադաստրային ծածկագիրը 01-008-0627-0313

Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի

Գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման

Իրավունքի տեսակը՝ սեփականություն

Գույքի տիպ, նկարագրություն՝ մեկ հարկանի,կիսանկուղով

Շինության վիճակը՝ լավ

Աճուրդը կանցկացվի հոլանդական (գնի նվազեցման) եղանակով:

Լոտի մեկնարկային գինը՝     35 մլն․ դրամ

Նվազագույն գինը՝                12 մլն․ դրամ

Քայլի չափը՝  մեկնարկային գնի 10%-ի չափով

 Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև աճուրդի սկսվելուց 2 ժամ առաջ հանձնաժողովին են (հասցեն` ք.Երևան, Արշակունյաց պողոտա 4 շենք 13-րդ հարկ)  ներկայացրել.

- աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը՝ լոտի մեկնարկային գնի 1 %-ի չափով՝  350.000 դրամ,  

մուտքագրման հաշիվն է «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ՝ ՀՀ1930062213890100

 դրամային հաշիվը։

- անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը։             

                               

 

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը ընկած ժամանակահատվածում` երկուշաբթի, չորեքշաբթի  ուրբաթ օրերին` ժամը  09։00-ից մինչև 18:00, դիմելով Վ․ Դավթյանին (099) 08-09-14 հեռախոսահամարով:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Հոլանդական աճուրդի դեպքում աճուրդավարի կողմից մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով  իր քարտը, տալիս է  համաձայնություն հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին և աճուրդավարի կողմից անմիջապես համարվում է աճուրդում հաղթած մասնակից:  Եթե մեկից ավելի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա նրանց միջև իրականացվում է դասական աճուրդ՝ նրանց կողմից առաջարկած գինն ընդունելով որպես մեկնարկային գին (քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով): Եթե մեկնարկային գնից բարձր առաջարկներ մասնակիցները չեն ներկայացնում,  հաղթողը որոշվում է վիճակահանությամբ։

 Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և պարտավորվում հանձնարարագիր ստանալուց հետո սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) վճարել մնացած գումարը, որը նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում նախավճարը ետ չի վերադարձվում։  Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Արշակունյաց 4 շենք (13-րդ հարկ) հասցեով կամ զանգահարել աճուրդային  հանձնաժողովին`   հեռ.091 325017:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:                                                                                                           

     ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ