«Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ն 06 հոկտեմբերի 2020թ.-ին ժամը 12:30-ին հրավիրում է աճուրդի, որը կկայանա
Ք. ԵՐԵՎԱՆ, Արշակունյաց պողոտա 4 շենք (13-րդ հարկ) հասցեում
Վաճառվող լոտի բնութագիրը՝
|
Լոտի |
Գույքի անվանումը |
Հասցե |
Շինության մակերեսը |
Հողի |
|
1. |
բնակելի տուն |
Ք․ Երևան, Նոր-Նորք Նորք 13 փողոց 153/3 |
168.05 ք․մ․ (այդ թվում 47.57 ք․մ․ կիսանկուղ) |
0.05882 հա |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 03122015-01-0030
Հողամասի կադաստրային ծածկագիրը 01-008-0627-0313
Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
Գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման
Իրավունքի տեսակը՝ սեփականություն
Գույքի տիպ, նկարագրություն՝ մեկ հարկանի,կիսանկուղով
Շինության վիճակը՝ լավ
Աճուրդը կանցկացվի հոլանդական (գնի նվազեցման) եղանակով:
Լոտի մեկնարկային գինը՝ 35 մլն․ դրամ
Նվազագույն գինը՝ 12 մլն․ դրամ
Քայլի չափը՝ մեկնարկային գնի 10%-ի չափով
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև աճուրդի սկսվելուց 2 ժամ առաջ հանձնաժողովին են (հասցեն` ք.Երևան, Արշակունյաց պողոտա 4 շենք 13-րդ հարկ) ներկայացրել.
- աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը՝ լոտի մեկնարկային գնի 1 %-ի չափով՝ 350.000 դրամ,
մուտքագրման հաշիվն է «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ՝ ՀՀ1930062213890100
դրամային հաշիվը։
- անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը։
Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:
Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը ընկած ժամանակահատվածում` երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաթ օրերին` ժամը 09։00-ից մինչև 18:00, դիմելով Վ․ Դավթյանին (099) 08-09-14 հեռախոսահամարով:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Հոլանդական աճուրդի դեպքում աճուրդավարի կողմից մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով իր քարտը, տալիս է համաձայնություն հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին և աճուրդավարի կողմից անմիջապես համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Եթե մեկից ավելի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա նրանց միջև իրականացվում է դասական աճուրդ՝ նրանց կողմից առաջարկած գինն ընդունելով որպես մեկնարկային գին (քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով): Եթե մեկնարկային գնից բարձր առաջարկներ մասնակիցները չեն ներկայացնում, հաղթողը որոշվում է վիճակահանությամբ։
Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և պարտավորվում հանձնարարագիր ստանալուց հետո սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) վճարել մնացած գումարը, որը նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում նախավճարը ետ չի վերադարձվում։ Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Արշակունյաց 4 շենք (13-րդ հարկ) հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ.091 325017:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
