Բիզնես էքսպերտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին և գնահատման, գույքագրման և բիզնեսի խորհրդատվության գծով ծառայություններ է մատուցում՝ շահելով հասարակության վստահությունը և ստեղծելով արժեքներ մեր հաճախորդների համար:
Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն բազմամյա տարիների փորձ իրենց մասնագիտական ոլորտներում:Նրանց խորը գիտելիքները և մատուցվող ծառայությունների բարձր որակը Ընկերության գործելակերպի անբաժան մասն են: Մենք հավատում ենք, որ միայն ազնիվ և թափանցիկ գործունեությամբ կարող ենք արժանանալ մեր հաճախորդների վստահությանը:
Բիզնես էքսպերտ ՍՊԸ-ի թիմը բարձր է գնահատում գործարար ամուր կապերի ստեղծումը և պահպանումը, ինչպես նաև շատ կարևոր է հաստատել երկարատև համագործակցություն մեր հաճախորդների հետ:

